Falcon 9 հրթիռակրի արձակումը հետաձգվել է
International newsԱմերիկյան Space X ընկերությունը հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը Ֆլորիդայում գտնվող տիեզերակայանից: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 30-ին հաղորդվել է տիեզերական ընկերության թվիթերյան էջում:
Ինչպես նշվում է, հրթիռակրի արձակումը հետաձգվել է մեկնարկից 60 վայրկյան առաջ: Դա պայմանավորված է եղել ցուցիչի հետ կապված խնդրով:
Այժմ նախատեսվում է Falcon 9-ը տիեզերք ուղարկել մեկ օր անց` երկուշաբթի տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան`15:00):
Falcon 9-ը տիեզերք է ուղարկվելու NROL-76 հետախույզ-արբանյակի հետ միասին:
SpaceX ընկերությունում մտադիր են 2017-ի ընթացքում 27 կոմերցիոն և քաղաքացիական մեկնարկներ իրականացնել, ինչպես նաև Falcon Heavy գերծանր հրթիռի ու Dragon V2 տիեզերանավի փորձնական արձարկում կատարել: