Աֆղանստանում ավելի քան 40 գրոհային է սպանվել մեկ օրում
International newsԱֆղանստանի տարբեր նահանգներում վերջին մեկ օրում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում առնվազն 43 գրոհային է սպանվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
«Վերջին 24 ժամում աֆղանական ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը 8 հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Կունար, Վարդակ, Նանգարհար, Զաբուլ, Լոգար և Կունդուզ նահանգներում: Արդյունքում 43 գրոհային է սպանվել, ևս ութը վիրավորվել են», -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշել են երկրի ՆԳՆ-ում, սպանված իսլամիստներից 17-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ են եղել: Ռազմական գործողությունների ժամանակ նաև զենք և զինամթերք է առգրավվել: Ուժայինների կողմից տուժածների մասին հաղորդում չի ստացվել: