ԶԼՄ-ները տեղեկացնում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ավարտի մասին
International newsԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններն ավարտվել են կիրակի: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ճապոնական հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալներով` համատեղ ուսումնավարժանքներին շուրջ 290 000 հարավկորեացի զինծառայող և մոտ 9700 ամերիկացի զինվոր ու սպա է մասնակցել: Զորավարժություններին միացել են ամերիկյան ռազմածովային ուժերը` «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ:
Ի դեպ, հյուսիսկորեական ուժերը զորավարժությունների մեկնարկից առաջ և ավարտին սպառնացել էին ջրասույզ անել Ճապոնական ծովին մոտեցող ամերիկյան ավիակիրը:
Հարավային Կորեայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչներն ընդգծել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Միչիգան» ատոմային սուզանավը դեռևս կմնա Կորեական թերակղզու տարածքում: