Լեհաստանը հեռացրել է ԱՄՆ-ում իր հյուպատոսին Դոնալդ Տուսկի լուսանկարի պատճառով
International newsԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես գործերից հեռացրել է ամերիկյան Օհայո նահանգում պատվավոր հյուպատոս Մարիա Սզոներտ-Բինիենդային:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, հեռացման պատճառ է հանդիսացել վերջինիս կողմից սոցցանցում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի` նացիստական համազգեստով լուսանկարը հրապարակելը: Կոլաժը, որում Տուսկը պատկերված է նացիստական համազգեստով, հրապարկվել է դիվանագետի Twitter-ի էջում:
Ավելի ուշ լուսանկարը հեռացվել է, սակայն հասցրել է հայտնվել ուշադրության կենտրոնում: Դիվանագետի հեռացման մասին վերջնական որոշումը կկայացվի, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին վերադառնա Ավստրալիա կատարած այցից:
Մարիա Սզոներտ-Բինիենդան հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները`պնդելով, որ իր էջը սոցիալական ցանցում կոտրել են: