Գվեն Ստեֆանին հոսպիտալացվել է․ նա կարող է զրկվել լսողությունից
LifestyleՀայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ երգչուհի Գվեն Ստեֆանին տեղափոխվել է Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոց։
Tochka-ն հայտնում է, երգչուհու ականջներից մեկի թմբկաթաղանթի պատռվածք է տեղի ունեցել։ Լոս Անջելեսից Լաս Վեգաս թռիչքի ժամանակ երգչուհին սուր ցավ է զգացել ականջի մեջ ու պահանջել է մասնավոր ինքնաթիռով իրեն հիվանդանոց հասցնել։ Դրա հետևանքով նա ստիպված է եղել չեղարկել առաջիկա բոլոր ելույթները։
Նշենք նաև, որ Գվենը The Voice նախագծի ժյուրիի անդամ է, սակայն որոշ ժամանակով պետք է հրաժարվի շոուի նկարահանումներից։
