Սիրիական ընդդիմությունն ընդունել է Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու հրավերը
International newsՍիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել Աստանայում կայանալիք բանակցություններին, այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչներից Ֆաթիհ Հասսունը:
Հասսունը հայտնել է, որ հրավերն իրենք ստացել են ռուսական կողմի ներկայացուցիչներից, և ներկա դրությամբ իրենց շրջանում չկան իրենց մասնակցությանը դեմ արտահայտվող անձինք:
«Հակառակը` նրանք Ռուսաստանի նոր առաջարկին նայում են որպես մի բանի, որը կարող է լավացնել իրավիճակը ցամաքում», - հայտարարել է նա:
Այդ ամենի հետ մեկտեղ՝ սիրիական զինված ընդդիմությունը հուսով է, որ Ռուսաստանն այս բանակցություններում կհանդիսանա ոչ թե բանակցային գործընթացի մասնակից, այլև գործընթացի երաշխավոր:
Նշենք, որ հանդիպումները նախատեսված է անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մայիսի 3-4-ը: Հանդիպումներին կմասնակցեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաև՝ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչները: