Երկրորդ անգամ ամուսնացած հայ հայտնի կանայք (լուսանկարներ)
LifestyleՍովորաբար հայտնիները 7 կողպեքի տակ են պահում իրենց ամուսնություններն ու, հատկապես, ամուսնալուծությունները։ Եթե տղամարդկանց դեպքում հանրությունը հաճախ ճանաչում է նրանց առաջին կեսերին, կանանց դեպքում հանրությունը գրեթե ոչինչ չգիտի նրանց մասին։
«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը մինչ ներկայիս ամուսնու՝ Դավթի հետ ամուսնությունն ամուսնացած է եղել։ Իրինայի ավագ դուստրը՝ Մեգին, նրա առաջին ամուսնությունից է։ Դավթի հետ ամուսնանալուց հետո Իրինան ևս 2 դուստր է ունեցել:

Հասմիկ Կարապետյանը ժամանակին ամուսնացած էր երգիչ Հայկոյի հետ։ Ամուսնալուծությունից հետո որկար տարիներ մենակ մնալուց հետո նա կրկին ամուսնացավ. երգչուհու ընտրյալը երաժիշտ Շանթ Կիրմիզյանն է։ Հիմա ակնհայտ է, որ նա երջանիկ է:

Երգչուհի Նունե Եսայանը մինչ Ավո Խալաթյանի հետ ամուսնանալն արդեն ամուսնացած եղել է։ Երգչուհին փակ է պահում իր անձնական կյանքի այս հատվածը և հայտնի չէ, թե ով է եղել նրա առաջին ամուսինը։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ևս նախկինում ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնությունից Շուշանը որդի ունի։ Երգչուհին այժմ նա ամուսնացած է Արման Հարությունյանի հետ, ում ևս որդի է պարգևել։

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը ժամանակին ամուսնացած էր Գեորգի Պողոսյանի հետ։ Նրանք ամուսնալուծվեցին և Գեորգի Կիմիչն ամուսնացավ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Դերասանուհին էլ գտավ իր երջանկությունը՝ երկրորդ ամուսնու կողքին։

