Գարիկ Մարտիրոսյանը, Թիմաթին, Ալլա Պուգաչովան, Նիկոլայ Բասկովը եւ այլ աստղեր՝ Ֆիլիպ Կիրկորովի 50-ամյակին
Lifestyle«Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովն արքայավայել տոնել է ծննդյան 50-րդ տարեդարձը:

Արտիստը հոբելյանը տոնել է Կրեմլում համերգով (դրանք մի քանիսն են լինելու, իսկ երեկվանն առաջինն էր):

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը

Նիկոլայ Բասկովը եւ Մաքսիմ Գալկինը

Վալերիան եւ Իոսիֆ Պրիգոժինը
Արտիստին շնորհավորելու էին եկել Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Դիմա Բիլանը, Թիմաթին, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Վերա Բրեժնեւան եւ այլ աստղեր:

Ալեքսեյ Չումակովը, Յուլիա Կովալչուկը, Տիմուր Բատրուդինովը եւ Գարիկ Մարտիրոսյանը

Դիմա Բիլանը

Կիրկորովի երեխաները՝ Մարտինը եւ Ալլա-Վիկտորիան

Քրիստինա Օրբակայտեն

Անի Լորակն ամուսնու հետ

Վերա Բրեժնեւան

Լյուբով Ուսպենսկայան
Համերգը բեմադրել է իտալացի թատերական ռեժիսոր Ֆրանկո Դրագոնեն:
Համերգից հետո VIP հյուրերը բարձրացել են Կրեմլի 6-րդ հարկ՝ ոչ պաշտոնական մթնոլորտում հոբելյանը տոնելու: Կիրկորովի ընդունելությունը շոուից պակաս արքայավայել չի եղել. հատընտիր ծովամթերք, թանկարժեք շամպայն, տարատեսակ խորտիկներով լեցուն սեղաններ, ինչպես նաեւ՝ ոսկեգույն ներկված արքայախնձորներ՝ որպես դեկոր:
Երեկույթի «մեխը» դարձել է 400 կիլոգրամ կշռող տորթը:
Նյութը եւ լուսանկարները՝ «Сплетник»-ի