Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտան նշում է 2-ամյակը
LifestyleՄեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կողմից ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդելթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարները: Արքայադուստրը մայիսի 2-ին երկու տարեկան կդառնա:
Ինչպես հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը, նման լուսանկարներ զույգը հրապարակել էր նաեւ աղջնակ ի 1 տարեկանի կապակցությամբ: «Մենք համոզված ենք, որ այս լուսանկարները բոլորին դուր կգան»,-նշված է Քենսիգթոնյան պալատի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Քեյթ Միդելթոնն ու արքայազն Ուիլյամն աշխատում են երեխային մեծացնել հասարակության աչքից հեռու: Առաջին անգամ արքայադուստր Շառլոտան լուսանկարվել է իր ծննդյան օրը` 2015 թվականի մայիսի 2-ին: