ԱՄՆ-ի ռազմական ոլորտի ծախսերը 2016-ին կազմել է $611 մլրդ` ավելի քան 8 այլ երկրինը միասին վերցրած
International newsՍտոկհոլմի խաղաղության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն` 2016-ին Միացյալ Նահանգներին բաժին է հասել ողջ աշխարհում ռազմական ծախսերի 36 տոկոսը:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, ԱՄՆ-ն 2016 թվականին 611 մլրդ դոլար է ծախսել ռազմական ոլորտի համար, որն ավելին է քան 8 մյուս առաջատար երկրինը միասին վերցրած:
Ռազմական ծախսերի առումով ԱՄՆ-ին հաջորդող առաջատար երկրներն են Չինաստանը ($215 մլրդ), Ռուսաստանը ($69 մլրդ), Սաուդյան Արաբիան ($64 մլրդ), Հնդկաստանը ($56 մլրդ), Ֆրանսիան ($56 մլրդ), Մեծ Բրիտանիան ($48 մլրդ), Ճապոնիան ($46 մլրդ), Գերմանիան ($41 մլրդ), Հարավային Կորեան ($37 մլրդ):
Այնուամենայնիվ, նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում 54 մլրդ դոլարով ավելացնել ԱՄՆ զինուժին հատկացվող գումարի չափը: Այս գումարն ապահովելու համար նա կոչ է անում կրճատել դաշնային բյուջեի այլ հատվածների ծախսերը: