Արման Սահակյանն իր հետագա աշխատանքում ևս կհետևի ՀՀԿ-ի քաղաքական թիմի որոշմանը
PoliticsԱրման Սահակյանի գործադիր կամ օրենսդիր մարմնում լինելու որոշումը կախված է միայն իր քաղաքական թիմից: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Բազմիցս ասել եմ, որ ցանկացած մարդ, եթե զբաղվում է քաղաքականությամբ, ապա պետք է կարողանա նաև լսել իր քաղաքական թիմի որոշումները: Եթե քաղաքական թիմը որոշի, որ պետք է մնամ գործադիրում, կմնամ գործադիրում, իսկ եթե քաղաքական թիմը որոշի, որ պետք է գնամ օրենսդիր, ուրեմն պատրաստ եմ լինել օրենսդիրում»,- նշեց Արման Սահակյանը:
Պետգույքի կառավարման վարչության պետի խոսքով` ինքը կցանկանար մնալ կառավարությունում, բայց պատրաստ է ստանձնել աշխատանք նաև խորհրդարանում, եթե իր թիմն այդպես որոշի: