Թթու կաղամբը կարող է կանխել ստամոքսի քաղցկեղը
LifestyleՈրոշակի մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է կանխել ստամոքսի քաղցկեղը, որը չարորակ ուռուցքների մեջ լայն տարածում ունի։
Ստամոքսի քաղցկեղի կանխման հարցում, պարզվում է, մեծ դերակատարում ունի թթու կաղամբը, որը հարուստ է վիտամին C-ով։ Թթու կաղամբը չափազանց սննդարար է ու բուժիչ։
100 գրամ թթու կաղամբը պարունակում է 20մգ վիտամին C, ինչպես նաև վիտամին A, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, կալիում, նատրիում և սպիտակուցներ: Այն վիտամին B12-ի հիամալի աղբյուր է և, հետևաբար, խորհուրդ է տրվում հատկապես բուսակերներին։
Կարմիր կաղամբը 7 անգամ ավելի բուժիչ է, քան սովորականը և նրա գույնն էլ արդեն հուշում է, որ այն պարունակում է անտոցիաններ։
Թթու կաղամբի օգտակար հատկություններն առողջության համար՝
• Հանգստացնում է սթրեսը
• Ամրացնում է իմունային համակարգը
• Երիտասարդացնում ու պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից
• Ունի բարերար ազդեցություն մարսողական օրգանների, ստամոքսի և աղիների համար
• Նվազեցնում է բարձր խոլեստերինը
• Օգնում է արյան մեջ կարմիր բջիջների ձևավորմանը, քանի որ այն հարուստ է B12-ով
• Բարելավում է տրամադրությունը
• Օգնում է օրգանիզմը տոքսիններից բեռնաթափելու գործընթացին
• Այն օգնում է ոսկորների ամրությանը։