Պուտինի հետ բանակցությունների գլխավոր թեման Սիրիան է. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման գլխավոր թեման լինելու է Սիրիայի խնդիրը։ «Սիրիայի հարցում ՌԴ–ի հետ համագործակցում ենք։ Մի շարք քայլեր ենք միասին արել։ Մեր ընդհանուր նպատակը՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ խնդրի կարգավորումն է։ Մենք շարունակելու ենք ՌԴ–ի հետ համատեղ աշխատել»,–ասել է Էրդողանը։