«Սերենա Ուիլյամսը հարյուր տոկոսանոց ընկեր է, սիրուհի եւ շուտով` մայր». Ալեքսիս Օհանյան
LifestyleԵրեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի է ունեցել Met Gala հագուստի պարահանդեսը, եւ կարմիր գորգի վրա են հայտնվել Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը։
Երբ Ալեքսիսն ու Սերենան անցել են կարմիր գորգի վրայով, Reddit-ի հիմնադրին լրագրողները Սերենայի մասին մի քանի հարց են տվել։

«Սերենան շատ լավ մայր կլինի։ Նա ուժեղ բնավորություն ունի։ Այն ամենի մեջ, ինչ նա անում է, ներգրավվում է հարյուր տոկոսով՝ որպես ընկեր, սիրուհի եւ շուտով՝ մայր։ Ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի», - նշել է 33-ամյա Ալեքսիսը։

Ի դեպ, Vogue-ի Insagram-ի էջում հայտնվել են Սերենայի՝ երեկույթի լուսանկարները։


Աղբյուրը՝ Daily Mail