Քըրք Քըրքորյանը մահացել է 2015թ. հունիսի 15-ին։
Քըրք Քըրքորյանի կանայք. լուսանկարներ
LifestyleWnews.am-ը գրում է.
Միլիարդատեր, բարերար, Լաս Վեգասի հայրը համարվող Քըրք Քըրքորյանը ամուսնացած է եղել չորս անգամ։
Նրա առաջին կինը մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթն էր, ում հետ Քրքորյանն ապրել է 9 տարի։ Ամուսնությունը տեղի է ունեցել 1943 թվականին։

Երկրորդ կնոջ հետ Քըրքորյանն ամուսնացել է 1955 թվականին: Նա նախկին պարուհի Ջին Մարի Հարդին էր։
Այդ ամուսնությունից Քըրքորյանն ունեցել է երկու դուստր Թրեյսիին և Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։
Լուսանկարում Թրեյսի Քըրքորյանն է
Երրորդ ամուսնությունը տեւել է ընդամենը մեկ ամիս։ Նրա կինը թենիսիստուհի Լիզա Բոնդերն էր, ով Քըրքից փոքր էր 48 տարով։

Լիզան Քըրքի սիրուհին դարձավ 1986 թվականին, երբ Քըրքորյանի հետ նոր էր ծանոթացել, սակայն Քըրքը չէր շտապում հարաբերություններն օրինականացնել։
Ի վերջո դա տեղի ունեցավ եւ տեւեց ընդամենը մեկ ամիս։
Ի դեպ, Բոնդերը հիշվում է որպես Քըրքի սկանդալային կին։

Նա պնդում էր, որ հենց Քըրքն է իր դստեր հայրը եւ երեխայի ապրուստի համար միլիարդերից ամսական չորս միլիոն դոլար պահանջում։
Երբ պարզվեց, որ երեխայի հայրը ոչ թե Քըրքորյանն է, այլ Սթիվեն Բինգը, դատարանը որոշում կայացրեց, որ Քըրքը, ով փաստաթղթերով ճանաչվել է երեխայի հայր, մինչ երեխայի չափահասության տարիքը պետք է ամսական վճարեր 50 316 դոլար։
Չորրորդ անգամ Քըրք Քըրքորյանն ամուսնացավ 98 տարեկանում։ Նրա ընտրյալը Ունա Դեւիսն էր, ում հետ նա մինչ պաշտոնական ամուսնության գրանցումն ապրել էր 8 տարի։

Հայտնի չէ, թե մահվանից հետո Քըրք Քըրքորյանն իր նախկին կանանց որեւէ բան կտակել է, թե ոչ։ Հայտնի է, որ նրա ժառանգորդներն են հանդիսանում դուստրերը Լինդան ու Թրեյսին եւ նրա վերջին կինը Ունա Դեւիսը։
«Կանայք մասնագիտության պես չեն` իրենք կարող են քեզ ընտրել: Այստեղ ընտրությունը երկկողմանի է (ժպտում է)»,- ասել է Քըրք Քըրքորյանը:
Քըրքորյանը նշանված է եղել նաև Ջոան Դենջերֆիլդի հետ, սակայն նրանք այդպես էլ չեն ամուսնացել։




