Խորհուրդներ. ինչպե՞ս ունենալ կատարյալ մազեր
LifestyleՄիշտ վարսերը խնամքի կարիք ունեն` անկախ նրանից, թե ինչ եղանակ է դրսում եւ օրացույցի վրա, որովհետւ երբեմն եղանակը տատանվում է եւ բնավ չի համապատասխանում օրացույցւոմ գրված ամսաթվի հետ: Եղանակային նման փոփոխությունները չեն կարող ազդեցություն չունենալ վարսերի որակի վրա:
Ամռանը մեր մազերը ենթարկվում են արեւի եւ աղի կամ քլորացված ջրի վնասակար ազդեցությանը։ Ձմռանը դրանց վրա ազդում է ջեռուցվող տարածքների չոր օդը, իսկ գլխարկ հագնելու դեպքում ճարպագեղձերը սկսում են ուժգնորեն աշխատել, ինչի արդյունքում մազերն արագ յուղոտվում են։
Ստորեւ ներկայացնում ենք կատարյալ վարսեր ունենալու մի քանի խորհուրդներ:
Նախ և առաջ պետք է սանրել մազերը օրը երկու անգամ: Դա խթանում է գլխի մաշկի արյան շրջանառությունը: Շատ կարոր է նաև հետևել սննդակարգին: Բանն այն է, որ վիտամինների և հանքանյութերի պակասը բացասաբար է ազդում մազերի վրա: Պետք է ուտել հատկապես երկաթ, կալիում, Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքներ: Շաբաթը առնվազն երկու անգամ օգտագործել դիմակներ՝ մազերի համար նախատեսված: Հատկապես օգտակար են ձվից և գարեջրից, ավոկադոյից և մեղրից պատրաստված դիմակները: Օգտագործեք նախ կոնդիցիոներ, այնուհետև շամպույն: Նման պարզ միջոցը կօգնի մազերն ավելի գեղեցիկ և փայլուն դարձնել: Հարթեցրեք մազերը սառը ջրով, քանի որ այն թարմացնում է մաշկը, հանում հոգնածությունը և բարելավում արյան շրջանառությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: