Կիմ Չեն Ընը զինծառայողներին կոչ է արել պատրաստ լինել «կոտրել թշնամու ողնաշարը»
International newsԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն Դեղին ծովում գտնվող Չանջեո եւ Մուդո փոքրիկ կղզիներում այցելել է բանակի հրետանային ստորաբաժանումներին եւ հայտարարել, որ քննարկում է Հարավային Կորեային հարված հասցնելու ծրագիրը, հաղորդում է Կորեայի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։
Կիմ Չեն Ընը զինծառայողներին կոչ է արել լինել ամբողջական մարտական պատրաստվածության դրության մեջ։
Նա հայտարարել է, որ Կորեական ժողովրդական բանակի էլիտար հրետանային ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են ճակատի հարավ-արեւմտյան գիծը, պետք է պահպանեն բարձր մարտունակությունը՝ առաջին իսկ հրամանով թշնամու ողնաշարը կոտրելու համար։