Բրազիլիայում ահաբեկչության մեջ ութ մեղադրյալներից հինգը մինչեւ 15 տարվա ազատազրկման են դատապարտվել
International newsԲրազիլական դատարանը ութ մարդուց բաղկացած խմբին, ովքեր ահաբեկչության մեջ են կասկածվում, հինգշաբթի օրը երկարատեւ պատժաժամկետների է դատապարտել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Globo հեռտուստաալիքին։
Մեղադրյալները մինչեւ 15 տարվա ազատազրկման են դատապարտվել։ Համաձայն դաշնային դատախազության տվյալների՝ մեղադրյալները հարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Մեղադրական վճռում նշվում է, որ ահաբեկիչներն իրենց ծրագրերն ու գաղափարներն առաջ են տարել սոցկայքերի միջոցով՝ կիսվելով ծայրահեղական նյութերով ու փոխանակելով էլեկտրոնային հասցեներ։
Ավելի վաղ R7 կայքը նշել է, թե չարագործները ծրագրել են աղտոտել ջրամատակարարման կայանները։ Իսկ հարձակման ծրագրերը նրանք քննարկել են էլեկտրոնային փոստով եւ Telegram նամակագրության հավելվածում։ Հանցախումբը կոչվել է Jundallah («Աստծո զինվորներ»)։