Բրիտանիայում իշխող կուսակցության համար ընտրությունները հաջող են անցել
International newsԻշխող Պահպանողական կուսակցությունը հաջողությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի տեղական ընտրություններում, լեյբորիստների համար ընտրությունները ձախողվել են, իսկ Անկախության կուսակցության համար դրանք աղետալի էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին բրիտանացիները քվեարկել են Շոտլանդիայի, Ուելսի եւ Անգլիայի 88 տարածաշրջանային, քաղաքային եւ տեղական իշխանության մարմիններում 4851 տեղի համար։ Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն։ Դրանք ցուցիչներ են հանդիսանում այն բանի, թե ինչպես տրամադրված կլինեն բրիտանացի ընտրողներն ավելի ուշ՝ մոտ մեկ ամիս անց, խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 8-ին։
Տվյալ պահին՝ հաշվարկելով 20 խորհուրդների տվյալները, կարելի է ասել, որ պահպանողականների համար ընտրությունները 2008 թվականից հաջողակ են անցել՝ նրանք խորհուրդներում 10 տեղից ավելի են ստացել, հաղթել են 523 տեղ եւ «նվաճել են» նախկինում մրցակիցներին պատկանող 138 տեղ։
Լեյբորիստները կվերահսկեն տեղական երկու խորհուրդ՝ ստանալով 349 տեղ, սակայն կորցնելով 121-ը։ Լիբերալ-դեմոկրատները 132 տեղ են ստացել՝ կորցնելով 24-ը ։ Անկախության կուսակցությունը չի կարողացել տեղ ստանալ, սակայն կորցրել է իր 41 տեղը։