Պենտագոնում ընդունել են Սիրիայի մզկիթին ավիահարված հասցնելու փաստը
International newsԱՄՆ զինվորականներն ընդունել են, որ մարտին ավիահարված են հասցրել հոգեւոր համալիրի մի մասը համարվող շենքին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրներին:
Ալ Ջինի շրջանում մզկիթին հարված էր հասցվել մարտի 16-ին: Հաղորդվել էր, որ արդյունքում 42 մարդ է զոհվել, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ: Սակայն այն ժամանակ Պենտագոնը հայտարարեց, որ ռմբակոծել էին հարեւանությամբ գտնվող շենքը, որտեղ տեղի էր ունենում Ալ Քաիդայի հանդիպումը:
Հեռուստաալիքի զրուցակիցները նշել են, որ անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ գնդակոծված շենքն իսկապես երկրպագության օբյեկտ է եղել, եւ սովորաբար, նման շենքերը այն ցուցակում են, որոնք հարվածի ենթակա չեն:
Առայժմ հայտնի չէ՝ այդ շենքը ներառվա՞ծ էր ցուցակում, թե՞ բացառություն է եղել: