ՀՀԿ-ն խիստ գաղտնի է պահում
PoliticsՄայիսի 5-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, քննարկե՞լ է ՀՀԿ-ն, թե ինչ պաշտոններ են զբաղեցնելու Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը եւ արդյոք Գալուստը Սահակյանը շարունակելու է ղեկավարել խորհրդարանը, նշեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել, թե Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ ստացած ՀՀԿ-ականները ինչ պաշտոններ են զբաղեցնելու նոր խորհրդարանում: Ես կարծում եմ, որ դուք համբերատար եք, ուստի համբերեք եւս մի քանի օր: Մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի: Մենք հրապարակային կհայտարարենք, թե ՀՀԿ-ի ցուցակներով մանդատներ ստացած անձանցից ով ինչով է զբաղվելու»,-ասաց նա: