Վրաստանի 10 հազար քաղաքացի արդեն օգտվել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից. Յոհանես Հան
International newsՎրաստանի 10 հազար քաղաքացի օգտվել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Новости Грузия-ն:
Յոհանես Հանը նշել է, որ ողջունում է լիարժեք կերպով վիզային ազատականացման գործընթացի ուժի մեջ մտնելը:
«Վրաստանի 10 հազար քաղաքացի արդեն օգտվել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից, և ես վստահ եմ, որ այդ ամենը կշարունակվի մեր ծրագրերի համաձայն, որպեսզի մենք տեսնենք վիզային ազատականացման գործընթացը որպես մարդուն առանց որևէ խոչընդոտի ճանապարհորդելու ազատության տրամադրում»,- ասել է նա:
Վրաստանի և Եվրոպական միության երկրների միջև անայցագրային ռեժիմն ուժի մեջ է մտել մարտի վերջից։ Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։