Չեխիայի վարչապետն այլեւս չի ցանկանում պաշտոնաթող լինել
International newsՉեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը նաեւ գլխավորում Է հանրապետության կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), հրաժարվել Է պաշտոնաթողություն խնդրելու միտքից: Ինչպես լրագրողներին հայտարարել Է կառավարության ղեկավարը, դրա փոխարեն ինքը կձգտի հասնել ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի՝ ANO («Դժգոհ քաղաքացիների ակցիա») աջ կենտրոնամետ շարժման առաջնորդի պաշոնանկությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարության հրաժարականի խնդրագիր ես չեմ տա: Այսօր Պրաժսկի հրադ կուղարկվի նախարարների կաբինետի կազմից փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշին հանելու խնդրագիրը»,- ընդգծել Է Սոբոտկան:
Վարչապետը հույս ունի, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կբավարարի ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողության խնդրանքը:
Սոբոտկան ավելի վաղ իր կառավարության հրաժարականի պատճառ Էր նշել Բաբիշի շուրջը ծավալվող սկանդալը, որը մեղադրվում Է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
ANO-ի առաջնորդը կտրականապես ժխտում Է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով սոցիալ-դեմոկրատների քաղաքական սադրանքը՝ Պատգամավորների պալատի (Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի)՝ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին նախատեսված ընտրություններից առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: