Գվատեմալայում 300 մարդ է տարհանվել Ֆուեգո հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով
International newsԳվատեմալայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ավելի քան 300 մարդու է տարհանել ու հայտարարել վտանգի նարնջագույն մակարդակ՝ Ֆուեգո հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով, հայտնում է EFE–ն։
Աղետների ռիսկի նվազման հարցերով ազգային համակարգող խորհուրդի տվյալներով, վտանգի նարնջագույն մակարդակ է սահմանվել Էսկուինթլ , Չիմանթենանգլո ու Սակատեպեկեզ մունիցիպալիտետներում։
Հայտնում են, որ 10 կրթական հաստատություններում չեղարկվել են պարապմունքները։
Ֆուեգոն, որը համարվում է երկրի երեք գործող հրաբուխներից մեկը, գտնվում է համանուն մայրաքաղաքից 45 կմ հարավ-արեւմուտք։ Վերջին անգամ այն ժայթքել է այս տարվա փետրվարին։