Վրաստանի վարչապետը կմեկնում է ԱՄՆ
International newsՎրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական այցով ԱՄՆ կմեկնի, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Այցի շրջանակներում Սպիտակ տանը նա կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Կվիրիկաշվիլին բանակցություններ կվարի պետքրատուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ սենատի տարբեր կոմիտեների, ինչպես նաեւ երկրում հեղինակավոր փորձագիտական շրջանակների հետ: