ԱՄՆ-ը չի պատրաստվում վերահսկել ռուսական նավահանգիստները
International newsՏեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է վերահսկել Պրիմորյեի ռուսական նավահանգիստները` դա հիմնավորելով ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, իրականության չեն համապատասխանում: Հաղորդագրությունը, որի մասին դուք հիշատակում եք, արժանահավատ չէ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր աղբյուրը:
Գործակալության զրուցակցի տվյալներով` օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում նավահանգիստների եւ դրանց օպերատորների նկատմամբ, եթե նրանք չեն կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Վանինոյի, Նախոդկայի եւ Վլադիվոստոկի ռուսական նավահանգիստները հիշատակվում են օրինագծի 205-րդ հոդվածում` Չինաստանի, Իրանի եւ Սիրիայի նավահանգիստների հետ միասին:
Հոդվածը ենթադրում է, որ «այդ դրույթի ուժի մեջ մտնելուց առնվազն 180 օր անց եւ ապա յուրաքանչյուր տարի հինգ տարվա ընթացքում, նախագահը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովին զեկույց կներկայացնի»: Յուրաքանչյուր զեկույցում պետք լինեն «կոնկրետ եզրակացություններ հետեւյալ նավահանգիստների եւ օդանավակայանների վերաբերյալ», որից հետո թվարկվում են Սիրիայի, Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի նավահանգիստները: