Դելիում գազի արտահոսքի հետևանքով հոսպիտալացվել է 110 դպրոցական
International newsՀնդկական Դելի քաղաքի հարավում գազի արտահոսքի հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 110 դպրոցական: Այս մասին հայտնում է IANS գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գազի արտահոսքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:30-ին, ընդ որում՝ ոչ թե դպրոցի տարածքում, այլ դրա մոտակայքում տեղակայված կոնտեյներային դեպոյում:
Նշվում է, որ մոտ 30 դպրոցական կորցրել է գիտակցությունը, նրանց մոտ նկատվել է մաշկի գրգռվածություն և գլխապտույտ: Այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Դելիի գլխավոր նախարարի տեղակալ Մանիշ Սիսոդիայի խոսքով՝ երեխաներն իր հետ զրույցում ասել են, որ լավ են զգում իրենց:
Դեռևս անհայտ է՝ ինչ գազի մասին է խոսքը: