Հագիր և նիհարիր. ինչու է Քիմ Քարդաշյանը մուշտակ հագնում անգամ ամռանը
LifestyleԹե առաջին, թե երկրորդ ծննդաբերությունից հետո աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը շատ արագ վերականգնեց սլացիկ կառուցվածքն՝ ազատվելով ավելորդ կիլոգրամներից:

Օրերս հայտնի հայուհին Twitter-ում գրառում էր կատարել՝ նշելով, թե հարբուխը լավագույն դիետան է, բայց մինչ այդ, հնարամիտ երկրպագուները պարզել են, թե 36-ամյա աստղին ինչպես է հաջողվել առանց դիետաների եւ լուրջ ջանքերի արագ քաշ կորցնել:

Պարզվում է՝ հնարամիտ Քիմը դիմել է հագուստի օգնությանը: Անգամ շոգ ամռանը նա հանրությանն է ներկայանում մորթյա մուշտակով:

Եվ մինչ շատերը ծաղրում են Քիմին, նա քայլում է եւ նիհարում:
