Ֆրանսիայում բացվել են տեղամասերը ընտրությունների երկրորդ փուլի համար
International newsՖրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար տեղական ժամանակով ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։
Երկրորդ փուլում իրար դեմ պայքարելու են «Հառաջ» շարժման նախկին առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որը առաջին փուլում հավաքել էր ձայների 24,01 տոկոսը, եւ «Ազգային ճակատի» թեկնածու Մարին Լը Պենը (21,3%), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին։
Տեղամասերի մեծ մասը փակվելու է 19։00-ին։ Որոշ տեղամասեր կարող են փակվել 20:00-ին։
Ֆրանսիայի քաղաքացիները կարող են քվեարկել 66 հազար 546 ընտրատեղամասերում։ Ընտրությունների խաղաղ ընթացքը ապահովելու են 50 հազար ոստիկանները։