ԱՄՆ-ում կրակել են ոստիկաններին պնեւմատիկ ատրճանակով սպառնացող դեռահասի վրա
International newsԱՄՆ Սան Դիեգո քաղաքի ոստիկանները կրակել են 15-ամյա դեռահասի վրա, որը նրանց սպառնացել է պնեւմատիկ ատրճանակով, նշված է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանություն չներկայացած անձից ահազանգ է ստացվել: Զանգահարողը խնդրում էր ստուգել Թորի Փայնս դպրոցի մոտ գտնվող 15-ամյա պատանու վիճակը՝ նշելով, որ նա զինված է:
Իրավապահները դեռահասին հայտնաբերել են դպրոցի դիմաց՝ կայանատեղիում: Երբ նրանք մեքենայից դուրս են եկել, պատանին հանել է ատրճանակը եւ ուղղել ոստիկաններից մեկի վրա: Ոստիկանները նույնպես նրա վրա են ուղղել իրենց ատրաճանակները՝ պատանուց պահանջելով զենքը վայր դնել: Նա հրաժարվել է պահանջը կատարել, որից հետո «2 ոստիկան, իրենց անվտանգությունից ելնելով, կրակել են նրա վրա»:
Նախաքննության տվյալներով պարզվել է, որ ահազանգը կատարած անձը ինքը պատանին էր: Պարզվել է նաեւ, որ նա սովորում էր այն դպրոցում, որի մոտ միջադեպը տեղի է ունեցել: