Լը Պենը քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
International newsՖրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը պենը ընտրություններում քվեարկել է Էնեն Բոմոն կոմունայում, հայտնում է BFM TV-ն:
Ավելի վաղ այս ընտրատեղամասում անցկացվել է Femen-ի ակտիվիստների ակցիան:
Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որն առաջին փուլում ստացել է ձայների 24,01 տոկոսը, եւ «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածու Մարին Լը Պենը (21,3 տոկոս):