Գերմանիայի եւ Իսայելի նախագահները հանդիպել են գարեջրի գավաթի շուրջ
International newsԳերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսի 6-ին հանդիպել են Երուսաղեմում, հայտնում է «Գերմանական ալիքը»:
Հաղորդվում է, որ նախագահները գարեջրի գավաթի շուրջ զրուցել են «Մահանե Իեգուդա» շուկայի շրջանում, նաեւ ծանոթացել են մոտակա փողոցներում «գրաֆիտիի արվեստի հետ»:
Շթայնմայերի Իսրայել կատարած 4-օրյա այցի պաշտոնական ծրագիրը սկսվում է կիրակի՝ մայիսի 7-ին: Նա կհանդիպի իսրայելցի մի քանի քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: