Պակիստանի սահմանին փոխհրաձգության ընթացքում 50 աֆղանցի զիվորական է զոհվել
International newsՊակիստանի Բելուջիստան նահանգի սահմանապահ կորպուսի պետ, գեներալ-լեյտենանտ Նադիմ Ահմեդը հայտարարել է, որ Աֆղանստանի սահմանին ուրբաթ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում աֆղանցի 50 զինծառայող է զոհվել, 100-ը վիրավորվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պակիստանի բանակը մայիսի 5-ին աֆղանցի սահմանապահներին մեղադրել էր իր տարածքի գնդակոծման մեջ՝ նախապես հայտնելով մեկ խաղաղ բնակչի զոհվելու եւ 18 տուժածի մասին, այդ թվում՝ սահմանապահ կորպուսի ծառայողների: Այսօրվա տվյալների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ սահմանապահ կորպուսի մեկ ծառայող, տուժել է 40 մարդ: Բանակում հայտարարել էին, որ աֆղանցի սահմանապահները կրակ էին բացել Պակիստանի սահմանապահ կորպուսի ծառայողների վրա: