«Երևանի գինու օրեր» փառատոնը ֆոտոշարքով. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Երևանցիները հաճախ են գնում Սարյան փողոց` գինի ըմպելու։ Նախորդ օրերին փողոցն առավել մարդաշատ էր. Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկը փակ էր։ «Երևանի գինու օրեր» փառատոնը գրավել էր մեծ թվով երևանցիների և զբոսաշրջիկների, որոնք, այս օրերին բավականին շատ են Երևանում։ Tert.am Life–ը ֆիքսել է փառատոնի հետաքրքիր դրվագները։
Նատաշան Մոսկվայից է, սակայն այս փուլում Հայաստանում է ապրում և աշխատում։ Նա բավականին տպավորված էր փառատոնով։ «Ամեն բան շատ լավ է անցնում, շատ լավ է կազմակերպված, չկան հերթեր, ինչը թույլ է տալիս վայելել ամեն բան։ Հաճելիորեն զարմացած եմ։ Հայկական գինին ուղղակի հրաշալի է»,– ասաց նա։
Զբոսաշրջիկների թվում գերակշռում են ռուսները, ովքեր եկել էին Հայաստան` նշելու մայիսյան եռատոնը։ Օլգան ևս Մոսկվայից է, երկրորդ անգամ է Հայաստանում։ «Ուրախ եմ, որ այցելությունս համընկավ այս փառատոնի հետ։ Այս տոնից շատ հաճելի զարմացած եմ։ Ամեն ինչ շատ բարի ու լավ է անցնում։ Ինձ շատ է դուր գալիս Հայաստանը, այստեղ մարդիկ շատ ջերմ են»,– նկատեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: