Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել». նախագահը Արցախում հանդիպում է ունեցել զինծառայողների հետ

Society

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: 

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար:

Արդեն ավանդական դարձած այս ձևաչափով հանդիպմանը Նախագահը զինծառայողներին առաջարկել է անկաշկանդ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին և ներկայացնել իրենց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը նաև պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» գաղափարների վերաբերյալ: 

«Հենց առաջին հանդիպումից հետո ծնվեց գաղափար` այս հանդիպումները դարձնել պարբերական՝ հույս ունենալով, որ հունվարին Դիլիջանում տեղի ունեցած խոսակցությունը կզարգանա և կընթանա նույն ճանապարհով: Սա մեզ հնարավորություն է տալիս մի կողմից` որպես խրախուսանք օգտագործել այս հանդիպումները, որովհետև դժվար թե ձեզնից շատերը հնարավորություն ունենային հանդիպելու Կոմանդոսի, Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, մյուս կողմից էլ` դա մեզ հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել այն հարցերի և հանգամանքների վրա, որոնք, միգուցե, առաջին հայացքից մեզ համար տեսանելի չեն՝ սկսած ձեր համազգեստի հարմարավետությունից, ձեր սպառազինության ամբողջականությունից, վերջացրած մինչև մարտական պատրաստականության խնդիրներ: 

Այսօր մեզ բոլորիս համար շատ հիշարժան օր է, շատ հիշարժան օր, որովհետև, եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, մենք ոչ միայն հնարավորություն չէինք ունենա այստեղ նստելու, այլ միգուցե արդեն կորցրած կլինեինք այս Արցախ աշխարհը, որովհետև Շուշիի ազատագրումը հնարավորություն տվեց մեզ ամբողջովին մոբիլիզացնելու մեր ուժերը, դառնալու «ազգ-բանակ» ու հասնելու նրան, որ Ղարաբաղն ամբողջովին ազատագրվի, և ապահովվի գոնե այստեղ ապրողների անվտանգությունը:

Հիմա շատերն են փորձում խոսել, մեկնաբանել՝ ոմանք դրական տեսանկյունից, ոմանք բացասական, ուրիշներն ինչ-որ տեղ նաև հեգնական, այն գաղափարը, որ առաջ քաշեց պաշտպանության նախարարը, նկատի ունեմ` «ազգ-բանակ»-ը: Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարի էությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին՝ անկախ նրանից` եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով:

Ուզում եմ, որպեսզի դուք, գնահատելով ուրիշների վաստակը, գնահատելով այն մարդկանց վաստակը, ովքեր հնարավոր են դարձրել մեր հաղթանակը, գնահատեք նաև ձեր վաստակը, որովհետև եթե չլինեիք դուք, չլինեին ձեզնից առաջ ծառայողները, ակնհայտ է, որ ավագ սերնդի հաղթանակները գրոշի արժեք չէին ունենա: Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել: Ինքներդ գնահատելով ձեր վաստակը՝ պետք է պահանջատեր լինեք, պետք է ակտիվ լինեք, որպեսզի մեր երկիրը զարգանա, հնարավորություն ունենա պահելու իր զինված ուժերը, համալրելու սպառազինությունը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին և հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում կատարվող հերթական նախագիծը, որը կոչվում է «Դիտակետ»: Այն, ըստ նախարարի, կոչված է զորացրված զինծառայողների մասնակցությամբ զորամաս առ զորամաս վեր հանելու առկա խնդիրները, դրանց լուծումներ տալու և բանակում ապահովելու առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն:

Նախագահը ողջունել և կարևորել է նման ծրագրի ներդրումը` հանձնարարելով պարբերաբար զեկուցել արդյունքների մասին համապատասխան հետևություններ կատարելու նպատակով:




AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center