Կայացավ Տիգրան Համասյանի երևանյան համերգը
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Մայիսի 7-ին և 8-ին Տիգրան Համասյանի՝ Երևանում կայանալիք մենահամերգի ժամանակ հիմնականում հնչեցին վերջին 4 տարվա ստեղծագործությունները, որոնք ներառված են այս տարվա մարտի 31-ին լույս տեսած An Ancient Observer ալբոմում. երաժիշտն ալբոմի ստեղծագործություններն արդեն ներկայացրել է տարբեր երկրներում և 27 համերգ ունեցել: Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Տիգրանը նշել էր, որ պատրաստվում է ժողովրդական մեղեդիների վրա հիմնված էտյուդների շարք անել, իսկ մայիսի 7-ին կայացած համերգի կադրերը BlogNews.am-ը ներկայացնում է իր ընթերցողին:
Դաշնակահարը նշում է, որ յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևոր է դրսում լինելը, մշակույթներ փոխանակելը. «Երաժշտությամբ մարդ պետք է ապրի, ոչ թե լսի, մեկ-երկու ջազային ակորդ ավելացնի, արդյունքում դառնա մշակում: Այդպիսի բան ես անում էի, երբ դեռ տասնհինգ տարեկան էի: Չնայած Հայաստանում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, սակայն մինչ օրս իմ համար սթրես է այստեղ նվագելը. պատասխանատվությունը մեծ է»,- ասաց նա:
Խոստովանում է՝ հենց նոր ստեղծագործություն է գրում, պատկերացնում է, թե երբ է գալու այն օրը, որ երևանցիները լսեն: Ոչ մի համերգի այդքան էներգիա չեմ ծախսում, ինչպես Երևանում, և միշտ անհամբերությամբ եմ սպասում հայաստանյան համերգներին»,- եզրափակեց Տիգրանը:
















