Գերմանիան սկսել է թուրք զինծառայողներին փախստականի կարգավիճակ հատկացնել
International newsԳերմանիայի իշխանությունները դիվանագիտական անձնագրերով առաջին թուրք զինծառայողներին ու նրանց ընտանիքներին քաղաքական փախստականի կարգավիճակ են հատկացրել։ Հայցադիմումները տրվել են 2016 թվականին Թուրքիայի պետական հեղաշրջման ձախողման փորձից հետո։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է քաղաքական ապաստան ստանալու 262 թուրք դիվանագետներից ու զինծառայողներից հարցում ստանալը։