Դեպրեսիայի բուժման նոր և շատ պարզ միջոց
LifestyleՇվեդ գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ընթերցանությամբ դեպրեսիան հնարավոր է բուժել:
Մասնագետները հետազոտություն են անցկացրել 200 մարդու մասնակցությամբ, ովքեր տառապում են ոչ ծանր դեպրեսիայով: Մասնագետները 200 կամավորներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի կամավորները մի քանի ամիս ընդունել են միայն հակադեպրեսանտներ, մնացածներին բժիշկները խորհուրդ են տվել խոսակցական թերապիա ու ընթերցանություն: Երկրորդ խմբի մասնակիցները ավելի լավ արդյունք են ցույց տվել՝ ի տարբերություն առաջին խմբի:
Փորձի արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընթերցանությունը նպաստում է մարդու մտածողության փոփոխությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: