Արման Նշանյանի սիրառատ նվերը կնոջը` Վիկային
LifestyleTert.am Life-ը գրում է.
Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը մի քանի օրից երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով։ Երգիչն իր նոր աշխատանքի մանրամասները լուսաբանելու բացառիկ իրավունքը վստահել է Tert.am Life–ին։ Մեր լուսանկարիչը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և ֆիքսել հետաքրքիր պահերը։
Արմանը կներկայացնի Առնո Բաբաջանյանի «Սիրո երգը»։ «Ես հին երգերը ժամանակակից շնչով ներկայացնելու շարք եմ արել` «Հայուհի գեղեցիկ», «Սիրեցի, յարս տարան» և այլն։ Որոշել եմ այդ շարքի երգերի հիման վրա տեսահոլովակներ նկարահանել։ Փորձում ենք երգերը ներկայացնել նորաոճ` պահպանելով արժեքները։ Ուզում եմ այդ երգերը չմոռացվեն»,– ասաց երգիչը։
Երգի մշակումն ու գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, ոճաբանը` Արմեն Գալյանը։ Սյուժեի հիմքում հավերժ սերն է։ Նկարահանումներն իրականացվել են տրոլեյբուսում, որը խորհրդանշում է հին Երևանը։ Շատերի մոտ երգն ու տեսահոլովակը այն նոստալգիկ զգացողություններ կառաջացնեն և կհիշեցնեն իրենց սերը։
Շարունակությունը ՝ այստեղ: