Ծաղկավոր վերարկուով շքեղ Ջեյ Լոն՝ սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքին
LifestyleՕրերս 47-ամյա Ջեյ Լոն ու նրա սիրեցյալը՝ 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսը, միասին հայտնվեցին Met Gala 2017-ի կարմիր գորգին:

Պաշտոնական արարողությունից հետո Լոպեսն Ալեքսի հետ գնացել է երեկույթի, որտեղ երգչուհին որոշել է պարել: Բայց նրա պարերը ոչ մի կերպ չեն աշխուժացրել Ալեքսին: Ականատեսների վկայությամբ, զույգն այնքան էլ ներդաշնակ տեսք չի ունեցել:

Ինչեւ, երեկ երգչուհուն Նյու Յորքում պապարացիները նկատել են սպիտակ, ապա սեւ սուպերկարճ զգեստներով:

Իսկ երեկոյան 47-ամյա երգչուհին սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի է գնացել։

Զույգը ձեռք ձեռքի բռնած՝ դուրս է եկել Նյու Յորքի ռեստորաններից մեկից։


Աղբյուրը՝ Daily Mail