Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կալավանում բացվեց ապրիլյան պատերազմի հերոսների փառքի հուշարձանը

Society
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում՝ միջնակարգ դպրոցի շենքի հարեւանությամբ, տեղադրվեց եւ բացվեց 2016 թվականի ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներ, Հայոց բանակի ժամկետային զինծառայողներ Անդրանիկ ՈՒրֆանյանի, Ռոբետ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի փառքի եւ անմահության հուշարձանը: 
 
Հուշարձանը պատրաստվել եւ տեղադրվել է Կալավանի գյուղապետ, ԵԿՄ «Կրասնի» ջոկատի կազմում 2016 թվականի ապրիլին թիվ 1 16 մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացրած Սամվել Ծատուրյանի նախաձեռնությամբ եւ Կալավանի գյուղապետարանի միջոցների հաշվին: 
 
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին ԵԿՄ «Կրասնի» ջոկատի անդամները, ՀՀ ԶՈԻ զինծառայողներ, Արցախյան ազատամատի եւ Ճամբարակի ինքնապաշտպանական կռիվների մասնակից վետերաններ, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներն ու հարազատները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, ինչպես նաեւ Կալավանում գտնվող մի խումբ օտարերկրյա զբոսաշրջիկներ:
 
Հուշարձանի բացման եւ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Պսակ քահանան: Հուշարձանի բացման պատիվը տրվեց «Կրասնի» ջոկատի անդամներ, 2016 թվականի ապրիլին թիվ 116 մարտական դիրքում հերթապահություն իրականացրած կամավորներ Սամվել Ծատուրյանին եւ Սամվել Ղալեչյանին: Ինչպես բացման խոսքում նշեց նախաձեռնության հեղինակ, Կալավանի գյուղապետ Սամվել Ծատուրյանը, Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին, Քյարամ Սլոյանին եւ Անդրանիկ Զոհրաբյանին եւ Ապրիլյան հերոսամարտերում ընկած մյուս հերոսներին նվիրված փառ քի հուշարձանը Կալավանում տեղադրելը մտահղացվել է դեռեւս 2016 թվականին, թիվ 116 մարտական դիրքում իրականացված մարտական հերթապահության ժամանակ:
 
«Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի գործած սխրանքների մասին պետք է հիշենք ազգովի եւ սերնդեսերունդ: Մենք այն երջանիկներից ենք, որ նախորդ տարվա ապրիլին մասնակցեցինք այն մարտական դիրքի պաշտպանությանը, որի համար հերոսաբար ընկել էին մեր քաջ հայորդիները: Մեր ջոկատի ջանքերով հերոսների զոհվելու վայրում նախորդ հունիսին տեղադրվեց նրանց փառքի եւ անմահության հուշարձանը, բայց մենք հարկ համարեցինք նրանց պատվին եւս մեկ հուշարձան-սրբավայր ունենալ նաեւ Հայաստանի հեռավոր, բայց եւ գողտրիկ այս անկյունում, որպեսզի սերունդներն իմանան, թե այս չորս հերոս հայորդիներն ու այլ դիրքերում զոհված հայորդիները ինչպես են կարողացել ժամեր շարունակ իրենց կյանքի եւ արյան գնով կանգնեցնել իրենցից հարյուրապատիկ անգամներ ավել ու զենքի հզոր տեսակներով սպառազինված թշնամու մուտքը դեպի մեր բնակավայրեր: Եվ այսօր, Հաղթանակների տոնի նախօրեին, մեզ հաջողվեց իրականացնել այս կարեւորագույն նախաձեռնությունը: Պետք է հավերժ հիշվեն այս սուրբ անունները՝ որպես հայրենասիրության ու նվիրումի, փառքի ու սխրանքի անկրկնելի օրինակ»,- նշեց Սամվել Ծատուրյանը: 
 
ԵԿՄ վարչության նախագահի անունից  ԵԿՄ վարչության «Եռասերունդ երկրապահ» հուշամեդալով հետմահու պարգեւատրվեցին  Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Պարգեւները հերոսների հարազատներին հանձնեց ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Վազգեն Վարդանյանը: ԵԿՄ վարչության պատվոգրերով ու հուշամեդալներով պարգեւատրվեցին Ճամբարակի երկրապահներին 2016 թվականին ապրիլի ընթացքում նյութական աջակցություն ցուցաբերած համայնքների ղեկավարներ եւ առանձին բարերարներ, ինչպես նաեւ թիվ 116 մարտական դիրքում հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատրաստող Կարո Ղալեչյանը, ռեժիսոր եւ լրագրող Ջիվան Մամիկոնյանը: Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի կյանքի, զինվորական ծառայության, մղած հերոսամարտերի մասին դրվագներ ներկայացրին, երգեր ու բանաստեղծություններ ձոնեցին Կալավանի միջնակարգ  դպրոցի աշակերտները եւ Ճամբարակի տարածքի պատանի երկրապահները: 
 
Հերոսների սխրագործությունների, նրանց ապրող անունների ու գործերի մասին ոգեկոչող խոսքեր հնչեցրին «Կրասնի» ջոկատի հրամանատար Գրիգոր Դալլաքյանը, ազատամարտիկ Գագիկ Տիգրանյանը, Ճամբարակի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանան: Նրանք շեշտեցին, որ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի գործը շարունակել են ու կշարունակեն ապրողները՝ պաշտպանելով ու կառուցելով մեր հայրենիքը անզիջում մաքառումով ու արարչագործությամբ:
 
«Մեր հերոսները հիմա այլեւս վեր են կանգնած աշխարհական գործերից, մահից եւ գտնվում են անմահության ու փառքի աստվածային բարձունքներում, որտեղից ապրողներիս մղում են հայրենասիրության, հայրենանվիրության, հայրենափրկության, արարչագործ զորության: Իրենց խիզախությամբ նրանք դաս տվեցին ոչ միայն թշնամուն, այլ նաեւ ապրողներիս, գալիք սերունդներին»,- նշեց Տեր Պսակ քահանան: Հերոսների պատվին ՀՀ ԶՈՒ մարտիկների կողմից անուն առ անուն տրվեց պատվո կրակային համազարկ: 
 
Հերոսների փառքի հուշարձանի առջեւ երդվեցին պատանի երկրապահները՝ լինել սուրբ հայրենյաց աննկուն պաշտպանները, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ապրիլյան հերոսամարտի զոհերի, Արցախի ազատագրական մարտերում հերոսացած քաջերի գործի արժանի շարունակողները:
«Հայոց սահմանները սկսվում են առնվազն այնտեղից, ուր թափվել է մեր զավակների սրբազան արյունը:Եվ ոչ մի դեպքում թշնամին կես քայլ անգամ չպետք է առաջ գա, ոչ մի ուժ մեզ չի կարողանա ստիպել՝ նահանջելու մեր զավակների արյան գնով գծված սահմաններից: Այսօրվանից Հայաստանի այս գողտրիկ անկյունում հիմնվեց եւս մեկ սրբավայր, որտեղ պիտի գան շատերը՝ իրենց հոգու պարտքը կատարելու:
 
Իսկ նման քայլերը, ոգեկոչման արարողությունները անչափ սփոփում են մեզ, փարատում մեր անհուն վիշտը, քաջալերում ու համոզում, որ  մեր թանկագին կորուստներն իզուր չեն անցել, եթե մեր զավակների սուրբ անուններն  ապրում են Հայաստանի ամեն մի բնակավայրում, ամեն մի հայի սրտում: Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի  ծնողների եւ հարազատների անունից երախտիքի խոսքս եմ հղում Կալավանի գյուղապետ Սամվել Ծատուրյանին, նախաձեռնության բոլոր աջակիցներին, «Կրասնի» ջոկատի անդամներին, բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիվ վեր է բարձրացել մեր զավակների հիշատակի հուշարձանը, վեհ հայրենասիրության այս հուշակոթողը: Մենք պիտի շարունակենք մեր զավակների կիսատ թողած գործը»,- ներկաներին դիմեց հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայր Ատոմ Զոհրաբյանը: 
 
Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին    Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հերոսների պատվին Կալավանի արարողությունների սրահում տրվեց հոգեհաց: 
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook