Առավոտյան սեքսի բուժարար ազդեցությունն օրգանիզմի վրա
LifestyleՍեքսոլոգները հոգեբանների հետ համատեղ ուսումնասիրության արդյունքում բացահայտել են, որ առավոտյան սուրճն առավոտյան սեքսով փոխարինելն ավելի ընդունելի տարբերակ է համարվում, քանի որ այն դրական զգացումներ է արթնացնում և լավ ազդեցություն է ունենում առողջության վրա:
Գզգզված մազերը, ուռած կոպերը, բերանի տհաճ հոտը, մի քանի րոպե անկողնում ավելի մնալու ցանկությունը սովորաբար առավոտյան սեքսից վանում են: Մասնագետները պնդում են, որ առավոտյան սեքսից գիտակցված հրաժարվելու դեպքում կարելի է շատ բան կորցնել: Առավոտյան սեքսով զբաղվող մարդիկ ամբողջ օրվա ընթացքում առույգ են լինում: Սեռական բավարարվածություն և օրգազմ ապրելուց հետո օրգանիզմում էնդորֆին է արտադրվում, որն էլ երջանկության և բավարարվածության զգացումների ակտիվացման պատճառ է հանդիսանում: Այն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այն բարձրացնում է իմունոգլոբուլինի մակարդակը, որն էլ պայքարում է մրսածության և այլ վարակների դեմ:
Առավոտյան սեքսի շնորհիվ լավանում է դեմքի գույնը, մաշկը և մազերը: Մտածեք այս անվճար կոսմետիկայի մասին, որը ձեզ բնական առողջ տեսք կհաղորդի ամբողջ օրվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: