Ծնվել է Անետայի եւ Հայկի առաջնեկը
LifestyleBravo.am-ը գրում է.
BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ դերասան-ամուսիններ Հայկ Ավագյանն ու Անետա Օհանջանյանը պատրաստվում են ծնողներ դառնալ: Ուրախ ենք հայտնել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին՝ 3.550 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Աղջնակին անվանակոչել են Սառա:
«Շատ ուրախ եմ, որ առողջ բալիկ ենք ունեցել: Փառք Աստծո, Անետան եւ աղջիկս իրենց լավ են զգում»,-մեզ հետ զրույցում ասել է նորաթուխ հայրիկն ու հավելել.«Ծննդատնից դուրս գալուն պես սկսում եմ կարոտել Սառային: Նրան տեսնելուց ի վեր այլ աշխարհում եմ ապրում. անբացատրելի նոր ապրումներ ունեմ, որ ամեն հայր իր ձեւով է զգում: Թեեւ շատ փոքրիկ է, արդեն կարողացել եմ գրկել»:
Շարունակությունը՝ այստեղ: