Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այց է կատարել Լեհաստան

Society

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 7-9-ն աշխատանքային այց է կատարել Լեհաստան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ մայիսի 7-ին այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոց-թանգարան, որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված «Թերեզա Սահակյան» հիմնադրամին պատկանող գորգերի բացառիկ հավաքածուն: Նախարար Հ. Հակոբյանը ծանոթացել է հայազգի նշանավոր ընտանիքի հավաքածուի ցուցանմուշների հետ, որի առանձին բաժինն են կազմում Արցախի հայկական գորգերը:

Նույնը օրը նախարար Հ.Հակոբյանն այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Մարշալ Յուզեֆ Պիլսուցկու հրապարակ, որտեղ Վարշավայի կայազորի կենտրոնական գրասենյակի պատին փակցված է հուշատախտակ` նվիրված Լեհաստանի Անհայտ Զինվորի մոր խորհրդանիշ դարձած հայազգի Յադվիգա Զառուգևիչովային: Սփյուռքի նախարարն այցելել է նաև Վարշավայի Զինվորական Պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Յադվիգա Զառուգևիչովայի հիշատակին:

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՀ ներքին գործերի և վարչարարության փոխնախարար Սեբաստիան Խվալեկի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, ԼՀ ներքին գործերի և վարչարարության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախարարը լեհ գործընկերներին է ներկայացրել հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքները` անդրադառնալով Սփյուռքի պատմությանն ու առանձնահատկություններին: Անդրադարձ է կատարվել հայ-լեհական համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Ողջունելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ԼՀ Սենատի նախագահը նշել է, որ Լեհաստանի իշխանությունները չափազանց մեծ կարևորություն են տալիս արտերկրում ապրող լեհերի՝ Պոլոնիայի հետ տարվող քաղաքականությանը, որում Լեհաստանի Սենատն ունի կարևոր դերակատարություն: Նա ներկայացրել է այն օրենսդրական կարգավորումներն ու քաղաքական ծրագրերը, որոնք Լեհաստանի իշխանություններն իրականացնում են Լեհաստանից դուրս ապրող հայրենակիցների հետ հարաբերություններում: Սենատի նախագահը նշել է, որ իրենց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքները, որոնց մի մասը կարող են օգտակար լինել նաև Լեհաստանի պարագայում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ Հայկական Սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Լեհաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ, և հավելել. «2017 թվականին լրանում է Լեհաստանի Կազիմիր Երրորդ Մեծ թագավորի կողմից հայերի տրված հատուկ արտոնության  650-ամյակը, որը խոսում է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության, այլև Լեհաստանի կյանքում հայերի ունեցած բացառիկ դերակատարության մասին: Շնորհակալություն Լեհաստանի իշխանություններին՝ հայերի հանդեպ մշ տական հոգատար վերաբերմունքի և բարեկամական հարաբերությունների համար»:

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը:

Համաժողովի գործընկերներ են Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը, Լեհ-հայկական հիմնադրամը, Լեհաստանի Հայկական հիմնադրամը, Վրոցլավի Լեհաստանի հայերի միությունը, Հայ լեհական կապերի զարգացման կենտրոնը, Հայ Դատի Լեհաստանի գրասենյակը, Հայ-լեհական հասարակական կոմիտեն, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայկական համայնքը, Լեհ-հայկական առևտրաարդյունաբերական պալատը, Հայ-լեհական համագործակցության կազմակերպությունը, «Ջուլիայի Սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամը, լեհաստանի մի շարք քաղաքների համայնքային կազմակերպություններ:

Լեհաստանի հայերի առաջին համաժողովը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 8-ին:

Համաժողովը մեկնարկել է Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերով: Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ՝ մարշալեկ Մարեկ Կուխչինսկին: Համաժողովին ներկա է գտնվել ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին, նա համաժողովի մասնակիցներին է փոխանցել ԼՀ Սենատի նախագահ մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու ողջույնը:

Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը:

Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման վերաբերել է հայապահպանության խնդիրներին: Նիստը վարել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը,  հիմնական զեկուցողներն են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Վարդապետ Ծատուրյանը և Կրակովի հայկական դպրոցի տնօրեն Գոհար Խաչատրյանը:

Իր ելույթում նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է  Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, իրականացվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ՀՀ սփյուռքի նախարարության նոր նախաձեռնությունները` կարևորելով Լեհաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:

Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել է Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը և Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտունքերի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Մայիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վարշավայում այցելել է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր: Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամում, Լեհ-հայկական հիմնադրամում և «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական կազմակերպության գրասենյակում:

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center