19-ամյա Քայլի Ջեները 4.5 մլն դոլարով իր երրորդ առանձնատունն է գնել
LifestyleԵթե այս աշխարհում կա մեկը, որը գիտի, թե ինչպես կարելի է շատ արագ միլիոններ աշխատել՝ առանց բանկ թալանելու, դա Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերն են:
36-ամյա հայուհին Twitter-ում քրոջ՝ Քայլի Ջեների հետ, գովազդել էր իրենց համատեղ՝ KW x Kylie կոսմետիկայի շարքն ու օնլայն վաճառք կազմակերպել: Մեկ ժամում ամբողջ տեսականին վաճառվել է:

Եվ, ահա, Manison Global-ին հայտնի է դարձել, որ 19-ամյա Քայլին երրորդ առանձնատունն է գնել Hidden Hills-ում:

Ըստ TMZ-ի՝ Քայլին տունը գնել է 4.5 միլիոն դոլարով: Այն ունի չորս ննջարան, չորս լոգասենյակ: Կայքի փոխանցմամբ, սակայն, 19-ամյա աստղն այդ տանը չի ապրելու, այլ վերածելու է այն իր կոսմետիկայի շարքի բիզնես կենտրոնի եւ գրասենյակի: