«Մենք միասին մի սենյակ էինք կիսում» ․ «Մերժվածի» Իչան Տապասիայի հետ իրական հարաբերությունների մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Բոլիվուդի հայտնի դերասանուհի Թինա Դատան այժմ նաև Հայաստանում է հայտնի։ Նա մեծ ճանաչում է ստացել «Մերժվածը» հեռուստասերիալում Իչայի դերը մարմնավորելու շնորհիվ։
Այժմ դերասանուհին ակտիվ գործունեությամբ է զբաղված։ Հնդկաստանում Թինան ռեալիթի շոուներում է նկարահանվում և ճանապարհորդում է։ spotboye-ի հետ հարցազրույցում նա պատմել է իր ապագա պլանների, ընտանիքի, զգացմունքների ու նկարահանումների մասին։
Դերասանուհին նշել է, որ հեռուստասերիալի նկարահանումներից հետո նա շատ ավելի հայտնի է դարձել, քան կարող էր պատկերացնել․ «Իչային ավելի քան 5 տարի մարմնավորել եմ։ Ինձ համար դժվար է հրաժարվել նրանից, այդ պատճառով էլ մինչև նոր առաջարկներ ընդունելը՝ շատ երկար եմ մտածում։ Երբ մարդիկ սովորում են տեսնել քեզ կոնկրետ կերպարում, նրանք սկսում են այլ սպասելիքներ ունենալ։ Խնդիրը նրանում չէ, որ ինձ դեր չեն առաջարկում, օրինակ՝ վերջերս երկու նոր դեր են առաջարկել, սակայն ես չեմ կարծում, որ դրանք հարմար են ինձ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: