Ալեքսիս Օհանյանը հիշել է Հայաստան կատարած այցը (ֆոտո)
LifestyleReddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հիշել է Հայաստան կատարած այցը։ Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի փեսացուն 2004 թվականին որպես կամավոր այցելել է Հայրենիք։

Ալեքսիսն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Հայաստան կատարած այցից։

«Ես թողեցի Reddit-ը 2004 թվականին եւ եկա Հայաստան՝ մի քանի ամիս որպես կամավոր աշխատելու։ Ահա մի հայկական գյուղական համայնք, որտեղ ես շատ ձեռներեցների հանդիպեցի, որոնք իրենց բիզնեսը զարգացնելու եւ կյանքը բարելավելու համար միկրովարկեր էին վերցնում, որովհետեւ խոշոր վարկ ստանալն այստեղ շատ դժվար է։ Ես կարող էի լինել նրանցից մեկը»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսիսը վերջերս Սերենայի հետ մասնակցել է Met Gala 2017-ին։

Երբ Ալեքսիսն ու Սերենան անցել են կարմիր գորգի վրայով, Reddit-ի հիմնադրին լրագրողները Սերենայի մասին մի քանի հարց են տվել։
«Սերենան շատ լավ մայր կլինի։ Նա ուժեղ բնավորություն ունի։ Այն ամենի մեջ, ինչ նա անում է, ներգրավվում է հարյուր տոկոսով՝ որպես ընկեր, սիրուհի եւ շուտով՝ մայր։ Ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի», - նշել է 33-ամյա Ալեքսիսը։