Մեծ Բրիտանիայի 10 լավագույն թագավորական պարտեզները, որոնք հիացնում են բոլորին իրենց յուրօրինակ գունագեղ տեսքով (ֆոտոշարք)
LifestyleԲրիտանական The Telegraph պարբերականը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել, որը ցույց է տալիս Միացյալ Թագավորության լավագույն թագավորական պարտեզները՝ իրենց ողջ հմայքով ու գեղեցկությամբ:

Հեմփթոն դղյակ, Լոնդոն
Այս դղյակի պարտեզները 60 հա տարածք են զբաղեցնում և ձգվում մինչև Թեմզա գետը։

Քլարենս Հաուս, Լոնդոն
Թեև այս պարտեզը զբաղեցնում է շատ փոքր՝ կես հա տարածք, սակայն այն աննման տեսք է ստացել վարդերի պարտեզի, դեկորատիվ ծառերի շնորհիվ։

Օսբորն Հաուս, Ուայթ կղզի
Վիկտորյա թագուհին և նրա ամուսին արքայազն Ալբերտը պաշտում էին Օսբորն Հաուսում գտնվող իրենց չքնաղ պարտեզը, որը գտնվում է Ուայթ կղզու վրա։

Բալմորալ դղյակ, Սքոթլանդ
Բալմորալ դղյակի պարտեզը տնկվել է արքայազն Ալբերտի նախաձեռնությամբ՝ 1850-ական թվականներին։

Լիդս դղյակ, Քենթ
Այս շքեղ դղյակը կառուցվել է 13-րդ դարում Էդվարդ 1-ին թագավորի կողմից։

Հոլիրուդհաուս, Շոտլանդիա
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի շոտլանդական նստավարի խնամված պարտեզը զբաղեցնում է 10 հա տարածք։

Սանդրինգհեմ, Նորֆոլկ
Դղյակը կառուցվել է թագուհի Ալեքսանդրայի համար։ Այս պարտեզ երբեմն անվանում են Մեծ Բրիտանիայի լավագույն թագավորական պարտեզը, որը ձգվում է մոտ 24 հա։ Այս հրաշալի պարտեզն իրականում կրում է տարբեր դարաշրջանների թագավորների կառավարման տարիների դրոշմը։

Բուկինգհեմյան դղյակ, Լոնդոն
Դղյակը զբաղեցնում է 42 հա տարածք։ Կառուցվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական նստավայրի՝ Բուկինգհեմյան դղյակի համար:

Թագավորական Պավիլեոն, Բրայթոն
Կառուցվել է 1800-ական թվականների սկզբին՝ Գեորգ 4-րդի օրոք: Այն ժամանակի ընթացքում կորցրել է երբեմնի գեղեցկությունը, սակայն 1980-ական թվականներին սկսվել են դրանց վերականգնման աշխատանքները։

Էլթեմ դղյակ, Լոնդոն
Կառուցվել է 1930-ականններին: Հենրի 8-րդն իր մանկությունն անցկացրել է այս ամրոցում և դրա գունագեղ պարտեզներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: