Թաիլանդի իշխանությունները Facebook-ից պահանջել են արգելափակել թագավորին վիրավորող նյութերը
International newsԹաիլանդի իշխանությունները Facebook սոցկայքից պահանջել են արգելափակել Մահա Վաչիրալոնգկորն թագավորի արժանապատվությունը վիրավորող նյութերը, հաղորդում է BBC-ն։
Ինչպես հաղորդում է համացանցի վերահսկողության թաիլանդական գործակալությունը՝ սոցկայքը համաձայնել է ջնջել նյութերը, սակայն դրանցից մոտ 130-ը դեռ տեսանելի են թաիլանդցի օգտատերերին։
Սոցկայքը հինգ օր ունի, որպեսզի ամբողջությամբ արգելափակի թագավորին վիրավորող նյութերը, հակառակ դեպքում իշխանությունները նրա դեմ դատական գործընթաց կսկսեն։
Թագավորին վիրավորող նյութերը կարող են լինել ինչպես լուսանկարների, այնպես էլ տեսագրությունների եւ դրանց մեկնաբանությունների տեսքով։
Մահա Վաչիրալոնգկորնը հանրաճանաչ է սոցկայքերում։ Միապետը հաճախ է շրջում կարճ շապիկով՝ ցուցադրելով որովային դաջվածքները։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Կարճ շապիկով առեւտրի կենտրոնում զբոսնող թագավորին տեսագրել են աղջիկների ուղեկցությամբ պաղպաղակ վայելելիս։
Երկրի իշխանությունների խնդրանքով Facebook-ն արդեն արգելափակել է տեսագրությունը։