Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն սատարում է Տարոն Մարգարյանին

Society

Այսօր ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նիստը, որին ներկա էին հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, կազմակերպության համակիրներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու լրագրողներ:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ունի շուրջ 20 000 անդամ, որոնց կեսը ներկայացնում են մայրաքաղաք Երևանը, ՀՀ առողջապահական ոլորտի ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են անվանի բժիշկներ, ոլորտի կազմակերպիչներ, գիտնականներ, ինչպես նաև երիտասարդ բուժաշխատողներ: Կազմակերպությունն իր ստեղծման առաջին իսկ օրից մասնակից է եղել նաև մեր երկրի առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկրի հասարակական կյանքին:

Նիստի բացման խոսքում կազմակերպության համանախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ ողջունեց ներկաներին, ապա, ներկայացնելով կազմակերպության անցած ճանապարհը, խոսեց այն մասին, որ, անկախ հասարակական բոլոր գործընթացներից, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն բոլոր ժամանակներում նաև քաղաքական հարցերում է միշտ իր հստակ դիրքորոշումն ունեցել:  Այս առումով Դումանյանը նշեց մայիսի 14-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարևորությունը ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ առողջապահական համակարգի հետագա զարգացման հարցում:

Միավորման համանախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանն իր խոսքում նույնպես կարևորեց կայանալիք ընտրություններին մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու ընդգծեց վերջին տարիներին գործող քաղաքային իշխանությունների մեծ ներդրումն ու աջակցությունը քաղաքային բուժծառայությունների զարգացման գործում. «Կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք բնորոշ են հատկապես մեծ քաղաքներին, ինչպիսին է մեր Երևանը: Տարոն Մարգարյանի ղեկավարման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվել, մայրաքաղաքի վերելակային տնտեսություններն են բարեկարգվել, մայրաքաղաքային տրանսպորտն է զարգացել, և այս շարքում հատուկ պետք է նշեմ առողջապահական մի շարք լուծված խնդիրների մասին, որոնք հաղթահարվել են ներկայումս գործող քաղաքային իշխանությունների շնորհիվ»:

Արա Մինասյանը կիսվեց նաև իր այն դիտարկմամբ, ըստ որի՝  վերջին 5-6 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը ընդգծված զբաղվում է քաղաքային առողջապահությամբ՝ սկսած շտապօգնության համակարգի բարելավումից մինչև պետպատվերի շրջանակներում արվող ստացիոնար, վիրահատական բուժօգնություն ու պոլիկլինիկաներում կազմակերպվող ամբուլատոր բուժումը. «Անձամբ քաղաքապետի վերահսկողությամբ յուրաքանչյուր օր մեր մայրաքաղաքի ու նաև շրջանների բնակիչները պետական պատվերի շրջանակներում ստանում են բուժօգնություն թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում: Անելիքներն էլ են շատ: Օպտիմալացման ծրագրեր են նախատեսվում, խոսվում է Երևան քաղաքի բնակչության առողջապահական ապահովագրության մասին, որը ևս պետք է իր ուսերին վերցնի Երևանի քաղաքապետարանը, եթե, իհարկե, մենք կատարենք ճիշտ ընտրություն ու հնարավորություն տանք ներկայիս քաղաքային իշխանություններին շարունակելու իրենց արդյունավետ գործունեությունը»:

Իր խոսքում միավորման համանախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ևս ի մի բերեց անցած տարիներին առողջապահական համակարգում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված բազմաթիվ բարոփոխումների արդյունքները և նշեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Տարոն Մարգարյանի գլխավորած ավագանու թիմն արդեն իսկ իր գործունեությամբ ապացուցել է, որ բավականին պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց է, ու այդ թիմն էլ հենց կապահովի Երևանի զարգացման շարունակականությունը, եթե մեզանից յուրաքանչյուրը կատարի ճիշտ ընտրություն»: Արա Բաբլոյանը անդրադարձավ նաև մեր երկրում ներառական հասարակություն կառուցելու քաղաքականությանն ու հատկապես ընդգծեց այս հարցում քաղաքապետարանի գործուն քայլերը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի պոլիկլինիկայում վերականգնողական ծառայության ստեղծման ու թիվ 92 մանկապարտեզը ներառական դարձնելու գործում: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերից մայրաքաղաքի նախադպրոցական այս կրթօջախում ներդրվել է ներառական համակարգ: Ներկայումս մանկապարտեզի բոլոր խմբերը ներառական են, և հաշմանդամ երեխաները հավասար իրավունքներով ու պայմաններով իրենց հասակակիցների հետ հաճախում են նույն խմբերը:

Նիստի վերջում ներկաների համար հրապարակվեց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի հայտարարությունը, որի մեջ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նախատեսել է առողջապահական համակարգի մեր ծրագրերին համահունչ բարեփոխումներ և առկա խնդիրների լուծման հստակ ճանապարհներ, ինչպես նաև առավել կարևորելով Երևան քաղաքի առանձնահատուկ դերը մեր երկրի զարգացման, առողջապահական ծրագրերի իրականացման հարցերում՝ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված ավագանու թեկնածուների կազմին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրանց օգտին»:

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center